Դա պարտադրված հրաժարական է, որը պարտադրվել է Բաղրամյան 26-ից. Լյուդմիլա Սարգսյան
Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեց լրագրողներին վարչապետի հրաժարականի առիթով: Նա նկատեց, որ վարչապետը պետք է այն ժամանակ հրաժարական տար, երբ չկարողացավ խոստացած յոթ տոկոս աճը ապահովել:
”Դա պարտադրված հրաժարական է, որը պարտադրվել է Բաղրամյան 26-ից”,-նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների և Դ!եմ եմ շարժման համագործակցության շնորհիվ ունեցած արդյունքին, որը արձանագրվեց ապրիլի 2-ին՝ քաղաքական գործիչը փաստեց, որ սա ստիպել է Սերժ Սարգսյանին փոխել քաղաքական տակտիկան:
Սարգսյանի դիտարկմամբ՝ վարչապետի հրաժարականը դեռ նախագահի հրաժարական չէ, և հարկավոր է պահանջել նախագահի հրաժարականը:
”Ընդիմության գործիքները շատ են ու բազմազան և մենք մեր գործողությունները չենք դադարեցնի: Սերժ Սարգսյանը պարզապես օգնեց մեզ մեր ծրագրային առաջին փուլից արագ անցում կատարելու երկրորդ փուլ”,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: