30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր Դար 21՝ նոր տրամադրություն

Դար 21 հեռուստաալիքը որոշել է իր հին ու նոր բարեկամներին ներկայանալ նոր անունով, նոր տեսքով ու նոր բովանդակությամբ։ Ապրիլի 5-ից հեռուստաալիքը կկոչվի 21TV ու կներկայանա ավելի պայծառ արտաքինով և ավելի լայն ընդգրկման բովանդակությամբ։

21TV-ն իր ծրագրերն իրականացնում է Dominant production ընկերության հետ։

«Bio ռիթմ» – Ավանդական եւ ոչ ավանդական բժշկությանպրոֆեսիոնալ մասնագետների խորհուրդների միջոցով մենք կօգնենք զգալ ու պահպանել Ձեր BIO ռիթմը:

 «Հիմնական բնազդ» – Սեքս. արվեստ, ուսմունք և առողջ ու ինքնաբավ կյանքի ամբաժանելի մաս, աշխարհի տարբեր մշակույթներում այն ընկալելու մոտեցումները «Հիմնական բնազդում»։

 «Speed շոու» – Համաշխարհային ավտոարտադրողների միտքը, գործը, ծրագրերն ու առաջարկը՝ արագության, թռիչքի, ադրենալինի եւ շատ այլ հմայքների ու գայթակղությունների պատմությունում՝ «Speed շոու» հաղորդաշարում։

 «Կինո View» -Ուղեցույց մեծ կինոյի աշխարհում՝ «Կինո View». նորագույն ֆիլմեր, կինոյի պատմություն և զարգացման տենդեցներ, մասնագիտական ու հանրամատչելի զրույցներ և ֆիլմերի ցուցադրություն։

21TV-ն on-line տիրույթում դիտելու հնարավորությունները նույնպես կընդլայնվեն հեռուստաալիքի  www.21tv.am լիովին նոր կայքում։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ