30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային ԶԼՄ-ները` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին /վիդեո/

Նախօրեին երեկոյան միջազգային, հատկապես` ռուսական եւ ադրբեջանական կայքերն ակտիվորեն անդրադարձան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Բոլոր լրատվամիջոցներն այս կապակցությամբ մեջ էին բերել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը այն մասին, որ սա Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է եղել:

“Դեռեւս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, եւ այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է”,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ռուսական Газета.Ru-ն եւ ադրբեջանական haqqin.az-ը Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ գրել են, որ այս որոշումը կապված էր ՀՀ ՍԴ-ի կողմից Կուտակային կենսաթոշակային օրենքը հակասահմանադրական ճանաչելու հետ: 

Տիգրան Սարգսյանի հրաժարականին է անդրադարձել նաեւ ռուսական “Россия 24” հեռուստաընկերությունը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ