23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխության սկիզբը տրված է, սակայն շատ ու շատ խնդիրներ դեռևս լուծումներ չեն ստացել /տեսանյութ/

«Մենք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Անուշ Լալայանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ «Մենք» դաշինքը քարոզարշավի ժամանակ շեշտը դնում է  այն բազային խնդիրների վրա, որոնք թեև անտեսանելի են, բայց վնասում են մարդկանց գրպանին:

Անուշ Լալայանը նշեց՝ իրենք առանձնացրել  են առանցքային խնդիրներ, որոնք անհարամարություններ են ստեղծում բնակչության համար. «Գազալցակայաններում գազի որակը չի համապատասխանում այն թվին, որով նրանք վաճառում են այն: Կամ օրինակ՝ ինչու քաղաքացին գիշերը չպետք է ունենա ջուր, եթե մենք ունենք ջրի բավարար պաշար»,-նշեց Լալայանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ պատագամավորի թեկնածու առաջադրված Աննա Կոստանյանն էլ  խոսելով քարոզարշավի ընթացքի մասին նկատեց՝ մարդկանց կողմից  «Լուսավոր Հայաստանի» հանդեպ բավականին լավ տրամադրվածություն կա:

Ինչու պետք է քաղաքացին ընտրի հենց Աննա Կոստանյանին, ով նոր է ի հայտ գալիս քաղաքական դաշտում, պատգամավորի թեկնածուն հստակ գիտի, որովհետև ինքը ներկայացնում է մի ուժ, որը կրողն է այն արժեհամակարգի, որի հիման վրա քաղաքացիները պետք է նոր Հայաստան ստեղծեն.«Հեղափոխության սկիզբը տրված է, սակայն շատ ու շատ խնդիրներ դեռևս լուծումներ չեն ստացել՝ կրթական, սոցիալական կամ մեկ այլ մակարդակում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ