12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը շնորհակալ է. նա արդյունավետ աշխատանք է մաղթել

Քիչ առաջ Հայաստանի վարչապետ  Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է հրաժարականի լուրը․

 “Սիրելի հայրենակիցներ,

Դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված: 

Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարեւոր պետական միջոցառումների եւ ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: 

Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, եւ առաջին հերթին հանրապետության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:

Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր եւ արդյունավետ աշխատանք”:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ