ՀՐԱՏԱՊ. Վարչապետը հրաժարական տվեց /վիդեո/
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վարչապետ Տիգրան Սարգասյանի հրաժարականի դիմումն ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները:
Շարմազանովի խոսքով, վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է եւ պահի տակ կայացված չէ: Սա ըստ ՀՀԿ խոսնակի` Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն է եղել: “Հրաժարականը պայմանավորված է եղել անձնական պատճառներով”,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարությսն հարց չի քննարկվել:
Երկրի նախագահը պետք է քննարկի ԱԺ խմբակցությունների հետ եւ ըստ այդմ էլ կներկայացվի հարցը:
Դիտեք նաեւ տեսանյութը: