12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱԿ-ը ցավեց, իսկ իշխանությունը չարձագանքեց /վիդեո/

Դալմայի այգիների հարցը արդեն 10 տարի դարձել է չլուծվող խնդիր: Տարածքի նախկին հողոգտագործողները շարունակ բողոքում են և պահանջում հարգելի իրենց իրավունքները: Նրանք դիմել են անգամ Միացյալ ազգերի կազմակերպությանը: Սակայն դա էլ չի օգնել ոչ մի քայլ այս տարիների ընթացքում չի արվել և ոչ մի փոփոխություն չկա:

Վերջին անգամ իրենց պահանջը բարելավված տեսնելու հավատով նրանք նամակ են ուղղել ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին: Մարտի 27-ին ուղարկված նամակի պատասխանը դեռ չեն ստացել:

“ՄԱԿ-ը գրել էր, որ Հայաստանը պարտավոր է վերականգնել մեր խախտված իրավունքները: Էլ ով պիտի վերականգնի մեր խախտված իրավունքները”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց “Դալմա-Սոնա” հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

Ղազարյանը նկատեց, որ բազմաթիվ հողօգտագործողներից շատերը հեռացել են Հայաստանից և այս պահին 18 մարդ են, որ սպասում են արդարության վերականգնմանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ