06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Պետրոսյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցված չէ. գյուղապետի սպանության առեղծվածը/վիդեո/

Երեկ լրացավ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: ՀՅԴ կուսակցության անդամ գյուղապետի սպանությունը մինչ օրս չի բացահայտվում: Գյուղապետի սպանության մեջ մեղադրվող նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը անազատության մեջ մնաց շուրջ 9 ամիս, փաստերի բացակայության պատճառով Պետրոսյանը ազատ արձակվեց, սակայն նրա կարգավիճակը այդպես էլ մնաց չճշգրտված:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը նշեց, որ դեռևս բացահայտված չեն սպանության իրական դրդապատճառները և Արայիկ Պետրոսյանը շարունակում է մնալ կասկածյալ:

“Մենք գտնում ենք, որ նախաքննությունն իրականացնող մարմինը պիտի հստակ դիրքորոշում հայտնի և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիրքորոշում ներկայացնի Արայիկ Պետրոսյանի նկատմամբ , քանի որ նրա նկատմամբ ոչ մի վերաբերելի, թույլատրելի ապացույց այս գործում չկա”,-նշեց Նորիկյանը:

Փաստաբանը նաև, որպես ՀՀ քաղաքացի շահագրգիռ է, որ այս գործը բացահայտվի: Նրա փոխանցմամբ հարկավոր է ցրել համայնքում տիրող կասկածի ու անհանգստության մթնոլորտը:

Նորիկյանը անդրադարձավ նաև, երեկ Հրաչ Մուրադյանի մահվան տարելիցի օրը Պռոշյանի գյուղացիների կողմից ճանապարհը փակելու և ՀՀ ոստիկանապետի և գլխավոր դատախազի հետ հանդիպում պահանջելու միջադեպին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ