24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի աներձագը ուզում է «Լուսավոր Հայաստանին» տեսնել ԱԺ-ում /տեսանյութ/

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց՝ «Լուսավոր Հայաստանը» գրեթե վստահ է, որ  գալիք ընտրություններում կզբաղեցի 2-րդ տեղը.«Որովհետև հեղափոխությունը տեղի է ունեցել  ոչ միայն  Սերժ Սարգսյանի, այլև գործող կարգերի դեմ, և ցանկացած չփոխզսպված իշխանություն ի վերջո վերածվելու է նրան՝ ինչ մենք ունենք: Եվ դրա համար կարևոր է, որ գործեն փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմները»,-ասաց նա:

«Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավորության թեկնածու Հրաչյա Հակոբյանն էլ նկատեց, քարոզարշավն ընթանում է իրար չխանգարելով և ամեն ինչ անցնում է շատ հարթ»:

«Ես երբեք որևէ մեկի նկատմամբ հակաքարոզ չեմ անում, լինի դա ՀՀԿ-ն, թե մեկ այլ ուժ»,-նշեց Հակոբյանը: Վերջինս նշեց՝ ինքը կուզեր, որ «Լուսավոր Հայաստանը» լիներ խորհրդարանում:

Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ հակադարձող ուժ տեսնում է թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե «Մենք» դաշինքին, իսկ Գորգիսյանն էլ իր հերթին ավելացրեց՝ ցանկացած երկրում էլ հեղափոխություն արած մարդու ուժը  ստանում է մեծամանությունը.«Դրա համար հիմա որևէ մեկը չի հավակնում լինել առաջինը և պայքարը գնում է երկրորդ տեղի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ