Նախագահը նոր նշանակում է արել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/download_(1)_1396529819.jpg)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 3-ին, հրամանագիր է ստորագրել՝ Էդգար Հովհաննիսյանին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջաին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մարտի 21-ի եզրակացությունը: Միաժամանակ, դադարեցվել է Է. Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ Նախագահի աշխատակազմ