27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին

Ե՛վ նախորդ իշխանության, և՛ այս իշխանության օրոք ես համամիտ չեմ եղել դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին:

«Գիտե՞ք՝ ինչ լուջ ազդեցություն են ունենում տրանսֆերտները մեր երկրի համար: 90-ականներին ունեինք լուրջ խնդիներ և տրանսֆերտների հաշվին կարողացանք բավականին կայունացում ապահովել: Դրանց պետք է շատ ուշադիր վերաբերվենք, այլապես արդեն իսկ օրինական ճանապարհները պետք է վերանան, որովհետև մարդիկ վերջ ի վերջո պետք է ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր ճանապարհներով իրենց հարազատներին փող ուղարկեն: Նրանք պետք է գնան զարտուղի ճանապարհներով և տրանսֆերտների քանակը պետք է կտրուկ իջնի: Ինձ թվում է՝ մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը», – ասաց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, չի բացառո՞ւմ, որ այդ նախագիծը հանրության շրջանում մեծ դժգոհություններ կառաջացնի, Բաղդասարյանը նկատեց, որ մարդիկ մի տրամաբանությամբ են առաջ շարժվում՝ իրենց հարզատի ուղարկած գումարից հարկեր տալ չեն ցանկանում, ինչը հասկանալի է:

«Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ: Եթե միտինգում կանգած 70 տոկոսին հարցնեին՝ ի՞նչ ե ք ուզում, նրանք կասեին, որ ուզում են հարկեր չվճարել, բայց ուզում են, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան: Բայց հանրությունը չի կարողանում ընկալել, որ հարկերի միջոցով են աշխատավարձերն ու թոշակները բարձրանում: Նրանք կոնկրետ իրենց եկամտի մասին են մտածում, որ ինչու պետք է իր հարզատի ուղարկած գումարը մի հատ էլ եկամտահարկով հարկվի: Նրանք այդ հարցը կոնկրետ են դնում և դա նորմալ է», – ասաց նա: 

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, որի արդյունքում, եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ