23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ձեր եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդում՝ «դուխով» գլխարկը, երրորդում՝ Նիկոլի հազը, դուք մեկ է՝ 80 տոկոս ձայն եք հավաքելու. Արմեն Աշոտյանը՝ ՔՊ-ին

«Ռոմանտիկ տրամադրություն է այսօր խորհրդարանում. կարծես «Վերջին զանգի»»,-այսօր խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ այսօր նայել է փոխվարչապետերի ասուլիսները և տվեց հետևյալ գնահատականը. «Մեկը մյուսից ընտիր. մեկն ասում է՝ մենք մրցակիցներ չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք։ Տղերք, մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի արեք դա, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզությունից։

Փառք Աստծո, ԿԳ նախարարը բարեկիրթ գտնվեց և ասաց, որ բոլորն են իրենց մրցակից։

Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի տակ, ապա հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում՝ Նիկոլի «դուխով» գլխարկը, երրորդում՝ Նիկոլի հազը, դուք մեկ է 80 տոկոս ձայն եք հավաքելու։

Իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ թեկնածություն դնում, թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու։ Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, քաղեք, բայց մի թափահարեք։ Գուցե դուք ունեք լումա, բայց ոչ այնքան, որ կարողանաք այդ քաղաքական ժառանգությունը վերագրել ձեզ»։

Աշոտյանն ասաց, որ պատրաստ են ընտրարշավում քաղաքական բանավեճի. «Կարծում եմ՝ դա է ճիշտը։ Եթե ոչ՝ կունենանք ազատություն, ժողովրդավարություն, բազմակարծություն ճնշող մեծամասնություն խորհրդարանում, որը ցավոք, որևէ քաղաքական մթերք չի կարող ներկայացնել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ