23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապամոնտաժված շինության սեփականատերը դիմել է դատարան՝ Մարությանի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետի որոշմամբ այսօր Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված տարածքի կառուցապատող Դավիթ Ահարոնյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին»  29.10.2018 թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ հայցադիմումն ընդունել է վարույթ: Դավիթ Ահարոնյանը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը: Դատավոր Մ. Մելքումյանը որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատարանի որոշմամբ Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ապամոնտաժված շինության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Քաղաքապետի խոսնակը «Ֆեյսբուքի» իր էջում մասնավորապես գրել է. «Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը:

Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետև կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերևույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ»: 

Հակոբ Կարապետյանը նաև հայտնել է, որ Նոր Նորքի այս կառույցը, թերևս, առանձնանում է նրանով, որ կառուցապատողն ակնհայտ անհարգալից վարք է դրսևորում օրինականության նկատմամբ և, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը:

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ