23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շները գիտեն, թե մենք ինչ ենք մտածում

Գիտնականների նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ շները ոչ միայն ընկալում են այն բառերը, որ մենք ասում ենք, այլ նաև «հասկանում են», թե մենք ինչ ի նկատի ունենք այդ բառերն ասելիս: Շները նաև ուշադրություն են դարձնում մարդկային ձայնի փոփոխությանը:

Հետազոտողները պարզել են, որ շների հասկացողության մակարդակը հետաքրքիր կերպով հավասար է շատ փոքր երեխաների հասկացողության մակարդակին:

Հունգարիայի գիտությունների ակադեմիայի գիտնական Յոզեֆ Տոպալն ասում է, որ ավելանում են ապացույցներն այն մասին, որ շներն ու մարդիկ ունեն միանման ունակություններ: Ըստ գիտնականների՝ շներն անգամ ուշադրութուն են դարձնում այն բանի վրա, թե որ կողմ է նայում մարդը խոսելիս: Տոպալի հետազոտական խումբը շներին է ներկայացրել երկու տեսանյութ, որոնցից մեկում տղամարդը, բարձր ձայնով և ուղիղ շան աչքերի մեջ նայելով, ասել է. «Բարև շուն», իսկ մյուս տեսագրության մեջ տղամարդը նույն բանն ասել է ավելի ցածր ձայնով և մեկ այլ կողմ նայելով: Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են շներն արձագանքել տեսանյութերին:

Գիտնականների հույսերն արդարացել են, երբ շները նայել են այն տղամարդուն, ով առաջինը ցուցաբերել է հաղորդակցվելու նախաձեռնություն` շների աչքերի մեջ նայելով:

Daily Mail-ը գրում է, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology օնլայն ամսագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ