23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր զոհերին ԱԱԾ են կանչում. տոտալ տեռոր ընդդեմ ՀՀԿ-ականների. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով պետական ողջ ապարատը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա՝ չարաբաստիկ Ընտրական օրենսգրքի /ԸՕ/ ապահովությունն ապահովելու համար:

Ընդ որում, բացի ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար «ղազագիր» ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից, որոնց նկատմամբ գործադրվել են ուժային-քաղաքական մեթոդներ, այժմ շարունակվում են ֆրակցիայի մյուս անդամների նկատ­մամբ ճնշումները: Ըստ նույն աղբյուրնե­րի՝ իշխանությունները զանգահարում են ով ում կարող է, ամենատարածված եղա­նակն ԱԱԾ կանչելն է, ընդ որում ամենաբարձր մակարդակով, կամ «գործակալ­ներին» մարզեր ուղարկելը, սպառնալիք­ներ գործադրելը, ենթակառուցվածքներից զրկելը, և այլն: Այս առումով երկուշաբթի օրվա Աժ քվեարկությունը հատկապես ուշագրավ է, քանզի ակնհայտ կդարձնի ճնշման և սպառնալիքի ենթարկվածների ցանկը, բացի հայտնի հայտարարությանը միացածներից ովքե՞ր են համակարգի «թավշյա» մեթոդների նոր «զոհերը»:

Ըստ թերթի աղբյուրների, ՀՀԿ ձեռքի տակ են հայտնվել որոշ նյութեր, որոնք վերջին­ներս կներկայացնեն միջազգային կա­ռույցներին և մամուլին, որոնք ակնհայտ կդարձնեն, որ ոչ միայն կոնսենսուս չկա, այլև «զոռով» անցկացրած «Ընտրական օրենսգիրքը» հետևանք է քրեատնտեսաքաղաքական ճնշումների:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ, Աժ պատգա­մավոր Արմեն Աշոտյանը Բրյուսելում խո­սեց գործող իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների մասին: Ու թեև այդ մասին երկու ամիս շարունակ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ բազմաթիվ ահազան­գեր են հնչեցրել, այնուամենայնիվ իշխա­նությունները շարունակում են իրենց գործելաոճը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ