Իշխանության թեկնածուին ՍԴ նախագահի աթոռին դնելը տեխնիկայի հարց է. Հայկական Ժամանակ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Այս մասին երեկ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Բաբլոյանի հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվելիք Աժ հերթական նիստում: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը համարվում է Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: Թեեւ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին հաջողվել է օրենսդրական փոփոխությունների միջոցով բարդացնել իր պաշտոնանկությունը, բայց դրան հասնելը թերեւս տեխնիկայի հարց է:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: