26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանադրական ճգնաժամ. վարչապետի հրաժարականի վտանգը

Սա այն վտանգն է, որ սպասում է մեզ վարչապետի հրաժարականի դեպքում։ Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ կետը ասում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում, 7-օրում կուսակցություններն առաջադրում են թեկնածու։ Ու եթե այդ թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությանից 7 օր անց, տեղի է ունենում ևս մեկ քվեարկություն։  Բայց, մեկ րոպե…

Եթե ոչ մի կուսակցություն թեկնածու չի առաջադրում, ինչի խոստումը հիմա տալիս են կուսակցությունները, ապա դա նշանակում է, որ չի կայանում ոչ մի քվեարկություն։ Չկա թեկնածու, ուրեմն չկա քվեարկություն։

Իսկ օրենքի տառն ասում է, որ ըստ 3-րդ կետի, երկրորդ քվեարկություն իրականացվում է առաջին քվեարկությունից 7 օր հետո։ 

Հիմա, եթե չի եղել առաջին քվեարկությունը, ուրեմն չկա դրանից 7 օր հետոն։ Չկա երկրորդ քվեարկությունը, որից հետո իբրև թե պիտի ցրվի ազգային ժողովը։ Ստացվում է սահմանադրական ճգնաժամ, որտեղ երկիրը չունի վարչապետ, սահմանադրությունը չի կարող հարցի լուծում հանդիսանալ, ու մնում է մեկ գերագույն իշխանություն, ազգային ժողովը, Բաբլոյանի գլխավորությամբ։

Մի խոսքով, ՀՀԿ/ՀՅԴ/Բարգավաճ կարող են առանց վարչապետի թեկնածու առաջադրելու ամեն ինչ հարամ անել։ Չեմ ասում, թե կանեն, բայց կարող են։

 

Հայկ Մանասյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ