29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Օդաչուն ուղևորներին փրկել է աղետից՝ վայրէջքի վերջին պահին

Ryanair ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Դուբլինի օդանավակայանում՝ «Ալի» փոթորկի էպիկենտրոնում։

Այս մասին գրում է բրիտանական Metro.co.uk պարբերականը։

Ryanair–ի օդաչուն փորձել է նստեցնել Բրյուսելից ժամանող ինքնաթիռը, սակայն հուժկու քամին քիչ է մնացել հարվածի ինքնաթիռը գետնին։

Մի քանի փորձից հետո օդաչուն հրաշքով կարողացել է բարձրացնել օդանավը վերև՝ վերջին վայրկյանին։

Ինչպես պարբերականին պատմել է ուղևոր Քիրսթեն Յոնբերգը՝ դա նրա կյանքի ամենավատ թռիչքն է եղել։ Նրա խոսքերով՝ շատերը գոռացել և լաց են եղել։ Ավելի ուշ ինքնաթիռի անձնակզմին ամեն դեպքում հաջողվել է նստեցնել ինքնաթիռը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ