Պարադոքս՝ ինչ մնաց «Սերժին մերժող» Նիկոլից. Իրավունք
Ինչքան էլ զարմանալի լինի, չմեռանք այդ օրն էլ տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը գովասանքի արժանացրեց Սերժ Սարգսյանի ջանքերով ընդունված Սահմանադրությունը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ արտահերթ խորհրդարանական շտապ ընտրությունների դեպքում ԱԺ-ում կլինի քաղաքական մոնոպոլիա, ժողվարչապետն ասաց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ԱԺ առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր.
«Այսինքն, ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի, եթե անգամ ուժերից մեկը 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինի, քան այսօր է ներկայացված: Փոխարենը կառավարությունը կունենա մեծամասնություն, ինչը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ զբաղվել երկրի օրակարգային հարցերով: Այստեղ մի այլ տարբերություն էլ կա, մենք կունենանք լեգիտիմ մեծամասնություն եւ լեգիտիմ փոքրամասնություն: Եթե անգամ երկրորդ ուժը 5 տոկոս ձայն հավաքի, նա բոնուսով ստանալու է այնքան ձայն, որ լինելու է ԱԺ-ի առնվազն 1/3-ի չափով եւ ունենալու է երաշխիքներ»: Պարադոքս՝ «Սերժին մերժող» Նիկոլը հիմա էլ զարմանալիորեն դարձել է ՀՀ երրորդ նախագահի սահմանադրության երկրպագուն:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: