23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս լուրջ քաղաքական կուսակցություն չի համարվում

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չգիտի, թե ինչ եղանակով են կազմակերպվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ իշխանություններն էլ այս պահին չգիտեն՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները. «Իշխանությունների կամքը կա, Փաշինյանն ու իր կողմնակիցներն անկասկած ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի համար ունեն հասարակական լայն շրջանակների աջակցությունը։ Դա ցույց տվեցին երևանյան ընտրությունները, թեպետ դա պարզ էր նաև ընտրություններից առաջ։ Երևանյան ընտրությունները «սոցիալական հարցում» էին»։

Քաղաքագետը նկատեց՝ Երևանի ավագանու ընտրություններին Փաշինյանի քաղաքական ուժն ամենաքիչ տոկոսը հավաքել է հենց Կենտրոնում, իսկ ավելի մեծ աջակցություն նա ունեցել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում։

«ՀՀԿ-ականները կոմպրոմիսի գնալու ցանկցություն այս պահին չունեն, բարդություններ կլինեն նաև ԲՀԿ-ի հետ։ Բայց եթե կա քաղաքական կամք և հասարակական աջակցություն, ինչ-որ եղանակով դա կստացվի, և հավանականությունը մեծ է, որ մինչև տարեվերջ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ կուսակցական համակարգը Հայաստանում կոլապսի մեջ է. ««Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս չի համարվում լուրջ քաղաքական կուսակցություն, որովհետև կուսակցությունն ինստիտուցիոնալ կրթությունն է, մեդիաբազան, փորձագիտական բազան և այլն։ Ինչ վերաբերում է «Ելքին», ապա այն երբեք միասնական համակարգ չի եղել, այլ եղել է ընտրազանգված հավաքելու մեխանիզմ, որպեսզի կոնկրետ տեղում կոնկրետ ընտրություններում անցնեն։ «Լույսն» ունի ինչ-որ պոտենցիալ, և մենք երևանյան ընտրություններում տեսանք՝ ինչպիսի, իսկ «Լույսը» Երևանում կարող է ավելի շատ ձայն հավաքել, քան մարզերում։

ՀՅԴ-ն ամենալավ վիճակում չի գտնվում։ ԲՀԿ-ն որոշակի հեռանկարներ ունի, բայց դրանք այդքան էլ շատ չեն, ինչպես սովորաբար ասվում է։ Լուրջ քանակի ձայներ հավաքելը նրանց դեպքում բարդ կլինի։ ՀՀԿ խմբակցությունը կա, բայց կուսակցությունը գրեթե չկա, և այն ինչից նա կառչում է, իրավական կարգավիճակից կառչելն է, որովհետև ընտրազանգված չունի, որպեսզի նոր ընտրություններին մասնակցի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ