Երկրապահը վերացնելով մենք վերացնում ենք մեր պատմությունը. ԵԿՄ անդամ
ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Մելքոնյանը շեշտեց՝ երկրապահը իր պատմության մեջ բաժանվում է 2 փուլի. «Երկրապահը բաժանվում է մինչև 1999 թ.-ի վերջը, մինչև Վազգեն Սարգսյան և Վազգեն Սարգսյանից հետոյի: Մինչև Վազգեն Սարգսյանը երկրապահը շատ կուռ էր և համախմբված»,-ասաց Մելքոնյանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Երկրապահը պետք է լուծարել, քանի որ մենք արդեն ունենք բանակ, Գագիկ Մելքոնյանն ընդգծեց. «Երկրապահը վերացնելով՝ մենք վերացնում ենք մեր պատմությունը, ինչը՝ անթույլատրելի է: Այն պետք է վերակազմավորել և վերամիավորել»:
Մելքոնյանը փաստեց, իրենք դեմ են ԵԿՄ-ի նախագահ նշանակելու ինստիտուտին. «Մենք ուզում ենք, որ համակարգող խորհուրդ լինի որը կկարողանա մեկ տարի հետո իր միջից նախագահ ընտրել, որից հետո նորից կանցնենք նախագահական համակարգի»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում: