«Թան էլ չէ՝ փրթած մածուն». Շարմազանովը՝ Փաշինյանին
«Փաշինյանը ակնհայտորեն խառնել էր ամեն ինչ: Ինքն իրեն հռչակել է սահմանադրություն: Երևանի ընտրությունները ընդամենը ՏԻՄ ընտրություններ են և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ Խորհրդարանը լուծարելու հիմք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով մարդիկ քվեարկում են խորհրդարանը լուծարելու օգտին:
ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ ԱԺ-ն ընտրվել է օրինական և պետք է գործի մինչև 2022 թիվը՝ անկախ որևէ ՏԻՄ ընտրության արդյուքից:
«Իսկ Փաշինյանի ցանկությանը պատասխանեմ ժողովրդական իմաստությամբ՝ «Թան էլ չէ փրթած մածուն» »,-ավելացրեց Շարմազանովը: