24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե մասնակցում եմ 1 միլիոն 72 հազար բնակչություն ունեցող քաղաքի ընտրություններին, չի նշանակում ստվերում եմ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանըչի կարծում, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստվերում է հայտնվել:

«Եթե մարդը մասնակցում է 1 միլիոն 72 հազար բնակչություն ունեցող քաղաքի ընտրություններին, դա չի նշանակում ստվերվել: Մենք մասնակցում ենք քաղաքական ընտրությունների՝ քաղաքկաան կուսակցության առաջադրմամբ: Երեւանի ավագանու ընտրությունները այսօր թիվ մեկ քաղաքական իրադարձությունն է»,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Մեր դիտարկմանը, թե նախկինում տիկին Փոստանջյանն առավել ակտիվ էր արձագանքում հասարակական –քաղաքական գործընթացներին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե մարդիկ կլինեն, որ իրենց իրավունքները խախտվել են, մենք պատրաստ ենք պաշտպանել»:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին Իմ քայլը դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ սեւերի ու սպիտակների մասին հայտնի  հայտարարությանը, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Քարոզարշավին անցանկալի հռետորաբանությունը պետք է թույլ չտրվեր, բայց արդեն եղել է, ես այդ հռետորաբանության կողմնակիցը չեմ»:

Միակ դրական բանը, ըստ Փոստանջյանի , այն է, որ քաղաքացիները վախի մթնոլորտից դուրս են եկե. «Ես հուսով եմ, որ այս անգամ անցյալ տարվա վայրագությունները, երբ ես եւ աղջիկս մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացրինք, չեն լինի, այդ առումով, բարենպաստ  մթնոլորտ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում  է «Երկիր Ծիրանի» կուսակցության 4 անդամների ՝  կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ցուցակից դուրս գալու փաստին, Զարուհի Փոստանջյանն ասաս, որ դա բնական երեւեույթ է, որովհետեւ կուսակցությունը կենդանի օրգանզմ է, որտեղից եւ գնում են եւ գալիս։ Ապագա խորհրդարանական ընրություններին «Երկիր  Ծիրանի» -ն կմասնակցի, թե ինչ ձեւաչափով, դեռեւս չեն քննարկել:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ