24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կկատաղի. Իրատես

«Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի։ ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում։

ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակւսշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել։ Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի որ ԲՀԿ-ամերձ աղբյուրները վստահեցնում են, որ գնալու են մինչև վերջ, աշխատելու են ամեն գնով ստանալ շատ երևանցիների ձայներ։

Իսկ «Իմ քայլի» քարոզարշավն ամբողջովին իր ուսերին տանող Նիկոլ Փաշինյանը հանրությանը ուղերձ է հղել դեռ վաղուց, որ իրենք «սպիտակներն» են, իսկ մյուսները՝ «սևերը»։ Հւսյկ Մարությանը որպես քաղաքապետի առանձին թեկ­նածու չի էլ դիտարկում։ Բոլորը Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի միջև են տեսնում ընտրությունը, իսկ վարչապետը վար­ձում է առայժմ «նուրբ» ձևով ԲՀԿ-ին հասկացնել, որ մտադիր չէ մի քայլ անգամ զիջելու։ Կառավարությունից ոմանք պն­դում են, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի հենց Գագիկ Ծառուկյանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ