Թող ներեն երգիչ-երգչուհիները, բայց… /վիդեո/
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է նրան, թե ինչու են իրենց ուսանողներն ընդամենը 100-ը:
Սեդրակյանի խոսքով՝ իր աշակերտենրը կարողանում են աշխատանք գտնել, զգեստներ են պատրաստում շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչների՝ Անդրեի, Շուշան Պետրոսյանի համար:
Սակայն Սեդրակյանը գտնում է, որ մեր երգիչ-երգչուհիների հագուկապը այդքան էլ չի համապատասխանում իրենց երգերին, բովանդակությանը: ՛՛Թող ներեն ինձ շատ երգիչ և հատկապես երգչուհիներ, բայց չեն հագնվում համապատասխան իրենց արտաքինի, երգի ու ռեպերտուարի մեջ, դուրս են այդ միջավայրից, առանձին է կերպարը, առանձին է միջավայրը: Հատուկ հագնել, որ երգչուհին ցուցադրի իր արտաքինը, դա անկարելի է, հագուստը երկրորդական դերում պետք է լինի, երբ բեմ է դուրս գալիս՛՛,-կարծում է Սեդրակյանը:
Ամբողջական զրույցը՝ տեսանյութում: