24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը ստիպված կլինի պահպանել իր կախվածությունը Մոսկվայից

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը հնարավորություններ է ստեղծել իրական տնտեսական և քաղաքական առաջընթացի համար: Այս մասին գրում է Washington Times պարբերականը՝ նկատելով, որ առաջնընթացն ինչ-որ չափով տեղի է ունեցել, քանի որ երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ «որևէ աշխարհաքաղաքական օրակարգ չունի»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հավատարիմ մնալու մասին հայտարարություններին՝ պարբերականը շեշտում է, որ այդպիսով Հայաստանի կառավարությունը հավատարմություն է հայտնում Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուն:

Այդ ամենին զուգահեռ, ինչպես նշում է աղբյուրը, Փաշինյանը նախատեսում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում: «Նման հանդիպումները մեծ արձագանք են գտնում նախագահների հայրենիքում, և Հայաստանը բացառություն չէ: Այդ հանդիպումից առաջ Փաշինյանը պետք է Միացյալ Նահանգներին ցույց տա այն պատճառները, որոնց համար աջակցություն պետք է ստանա»,- ասվում է հոդվածում:

Աղբյուրն անդրադարձել է նաև ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարմանը՝ նշելով, որ «հայկական ժողովրդավարությունը, տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը երկարաժամկետ շահեր են, և Միացյալ Նահանգները երկու կողմին էլ պետք է իսկապես լուրջ նախադրյալներ առաջարկի»:

«Ինչևիցե, Փաշինյանը, գուցե աննկատ կերպով, այնուամենայնիվ, իր ժողովրդավարական արշավը վտանգի տակ է դրել: Հայաստանը ստիպված կլինի պահպանել իր կախվածությունը Մոսկվայից, ինչը, այնուամենայնիվ կխամրեցնի Հայաստանի ժողովրդավարական ձգտումները»,- գրում է հոդվածագիրը:

«Խաղաղությունը, համենայն դեպս, միակ երաշխիքն է Հայաստանի համար առ այն, որ Հայաստանը կարող է և՛ ժողովրդավարական դառնալ, և՛ առաջ շարժվել՝ ստանալով Արևմուտքի հզոր աջակցությունը: Սա, հավանաբար, Պետքարտուղարության ուղերձն է Երևանին: Մենք պետք է խրախուսենք ժողովրդավարական բարեփոխումները, եթե միայն դրանք ուղեկցվում են պատերազմին վերջ դնելու քայլերով: Եթե Փաշինյանը պատերազմին վերջ դնելու վճռականություն ցույց տա, ապա նա և Ալիևի կառավարությունն Ադրբեջանում կարժանանան մեր աջակցությանը»,- եզրափակում է հոդվածագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ