14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ալյուրը կթանկանա. Հայկական ժամանակ

Առաջիկայում Հայաստանում կրկին ալյուրի գնի աճ կարձանագրվի։ Դրա պատճառը Հայաստան ներկրվող ալյուրի մաքսազերծման ծախսերի բարձրացումն է։

Այս շաբաթվա սկզբից մեկ տոննա ասուրի մաքսազերծումը թանկացել 110 դոլարով։

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, խնդիրն այն է, որ մինչեւ վերջերս Հայաստան ներկրվող ալյուրի մաքսային գինը ներկայացվում էր մի քիչ պակաս, քան իրականում էր, ինչի հետեւանքով մաքսազերծումն էլ մի քիչ Էժան Էր նստում ներկրողի վրա։ Մինչեւ տարեվերջ բյուջետային հավաքագրումը մեծացնելու նպատակով՝ որոշվել է ալյուրի մաքսազերծումը թանկացնել։ Ներկրողների հետ մեր թղթակցի զրույցից պարզվեց, որ նրանք պատրաստվում են մեծածախ վաճառողներին մատակարարվող ալյուրի գինը բարձրացնել սահուն, որպեսզի մանրածախ շուկայում եւս գինն աճի սահուն եւ դժգոհությունների առիթ չտա։ Այդուհանդերձ, որքան էլ գինը սահուն աճի, արդյունքը նույնն Է։ Եթե մայիսին 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը մեծածախ կետերում վաճառվում էր 27 դոլարով կամ 10 հազար 720 դրամով, ապա ներկայումս դրա գինը 33 դոլար Է կամ 13 հազար 430 դրամ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ