24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հաստատ անուններ էր տալու. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ  անկախ նրանից թե մենք ինչ վերաբերմունք ունենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ,  բոլորը իրավունք ունեն կարծիք արտահայտելու և ասուլիսը տապալելը ճիշտ քայլ չէր:

«Ես կարծում եմ Քոչարյանը ինչ-որ բան կբացահայտեր սրանով և ինձ թվում է նա այն մարդը չէ, որ միայնակ խորտակվի: Նա հաստատ անուններ էր տալու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետը և հավելեց, որ կարծիքները թե այդ ասուլիսը տապալելը ուղղորդված է գործող իշխանությունների կողմից ճիշտ չէ:

«Ես ուրիշ կարծիքի էլ եմ հանդիպել, որ շարժումը ուղղորդված է հենց Քոչարյանի թիմի կողմից, որպեսզի այդ ասուլիսը չկայանար, որովհետև իրեն կարող էին հարցեր տալ, որոնց պատասխանը նա չէր ունենա: Ինձ հարցեր էին ուղղում անգամ, արդյոք Քոչարյանը Հայաստանում է և այն մեքենան, որ հեռացել է Էրեբունի Պլազայի մոտից, արդյոք հենց Քոչարյանն է եղել նրա մեջ»,-նշեցՊապյանը; 

Արա Պապյանի խոսքով, եթե Քոչարյանը ինչ-որ բան ունենա ասելու նա անպայման կասի դա ինչ եղանակով ուզում է լինի.« Հասարակությունը պետք է իմանա և Մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի իրական պատճառների և մեղավորների մասին»,-ընդգծեց նա:

Առավել մանարամասն՝ տեսնյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ