01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյումրի ռեւիզորներն են մտել. Առավոտ

Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունն երեկանից ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում:

Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է “Առավոտ”-ը։

“Թե ո՞վ է հրավիրել ռեւիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, եւ որոշակի փաստաթղթեր ստուգելուց հետո՝ բարձրաձայնել են, թե Վարդան Ղուկասյանի անձնակազմը այնպիսի թերացումներ ու չարաշահումներ է թույլ տվել, որ կան քրեական գործեր հարուցելու բոլոր հիմքերը:

Ի դեպ, այս օրերին գրեթե ամեն օր քաղաքապետարան են գնում-գալիս քննչականի ու դատախազության աշխատակիցները”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ