18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երիտասարդը սպառնում է իրեն պայթեցնել կրկեսի շենքում /վիդեո/

Ինչպես տեղեկացրել էր Հայաստանի ոստիկանությունը, այսօր պետք է վերջնականապես պայթեցնեին Երեւանի պետկրկեսի հին շենքը: Սակայն ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, պայթեցման աշխատանքներն ուշանում են: Իրեն հայրենասեր կոչող  մի երիտասարդ մտել է շենքն ու դուրս չի գալիս: Նա պահանջում է հետ կանգնել պատմական կոթողները վերացնելու գործից եւ ասում է, որ եթե պայթեցնելու են, ապա իր հետ միասին: Հետո պարզվեց որ երիտասարդը քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն է: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ չէ պայթեցմանը, պարզապես այս շենքի տեղը պիտի նորից կրկեսի շենք կառուցվի:

Հենց նոր տեղեկացանք, որ կրկեսի ապամոնտաժման աշխատանքներն անորոշ ժամկետով հետաձգվում են : Ըստ արատակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի,  դեռեւս տեխնիկական հարցեր կան: “Պայթեցնող խումբը պայթուցիկ սարքի մեջ կտրվածք`”աբրիվ”  է հայտնաբերել, սակայն առայժմ դեռ պարզ չէ, թե որ հատվածում: Երբ  հայտնաբերենք դա,  ընդմանեը մի քանի  րոպե անց կպայթեցվի շենքը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ