24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա իշխանության «տրանզիտի» գործընթաց է. քաղաքագետը Ռ. Քոչարյանի ձերբակալման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել իշխանության փոխանցման կոնտեքստում։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, իշխանության փոխանցման գործընթացն է, որը մեզ մոտ դեռ ընթանում է և վերջացած չէ։ Այնուհետև մեզ մոտ կլինեն խորհրդարանական ընտրություններ, ու օրենսդիր իշխանության փոփոխությունը նույնպես տեղի կունենա։ Որպեսզի օրենսդիր իշխանությունը նույնպես անցնի իշխող ուժին, տեղի են ունենում տեղական իշխանությունների փոփոխություններ։ Վերջին հաշվով, ընտրություններն անց են կացնում, դրանց վրա ազեցություն են ունենում տեղական իշխանությունները։ Խորհրդարանական ընտրություններից հետո, ակնհայտ է, որ կփոխվի նաև դատական իշխանությունը։ Այսինքն՝ սա իշխանության «տրանզիտի» գործընթաց է»,- նշեց Ա. Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ իշխանության ամբողջական փոխանցման մեխանիզմներից մեկն այն սպասումների բավարարումն է, որոնք եղել են հանրության շրջանում մինչև նոր իշխանությունների գալը։ Երկրորդ մեխանիզմն այն մարդկանց հետապնդումն է, որոնք ինչ-որ ձևով կապված են եղել նախորդ ռեժիմի հետ։ Ռոբերտ Քոչարյանն առաջին հերթին մարդկանց մեջ ընկալվում է՝ որպես այն քաղաքական համակարգի հիմնադիրը, որ եղել է մինչև վերջին ժամանակները։ Սերժ Սարգսյանն ընկալվում է՝ որպես իր իրավահաջորդը, և Քոչարյանն ընկալվում է՝ որպես մարդ, որը մեղավոր է շատ բաների մեջ, այդ թվում նաև՝ Մարտի 1-ի համար, որը հանրությանը գրգռող երևույթ է։ Նոր իշխանություններն օգտագործում են դա իշխանության փոխանցման գործընթացի շրջանակներում»,- նշեց քաղաքագետը։

Նա նկատեց, որ այս գործը չի քննվել, ու դա այն պատճառներից մեկն է, թե ինչու է այն համարվում գրգռող երևույթ. «Այն, ինչ տեղի է ունենում, օրենքի կիրառումն է, իսկ թե ինչքանո՞վ է այդ օրենքը համապատասխանում իրավական նորմերին, ես չեմ կարող դատել»։

Նա ասաց, որ այս գործում ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ կա, քանի որ խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահի մասին. «Պատկերացնել, որ պարոն Փաշինյանը կամ նրա շուրջ եղած մարդիկ ոչինչ չգիտեն դրա մասին, ու դատավորը դա անում է իր սեփական նախաձեռնությամբ, որովհետև նա հետևում է օրենքին, ու այս ամենը որևէ կապ չունի քաղաքական իրականության հետ, դժվար է»,-նշեց Իսկանդարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ