01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նեոբոլշևիզմը կարող է կործանարար լինել. Էդուարդ Շարմազանով

«Երբ Փաշինյանը Ազգային Ժողովում հաստատում էր կառավարության ծրագիրը ես ցանկացա, որ սա լինի կառավարություն, բայց ոչ երբեք Հեղկոմ: Դժբախտաբար ես տեսնում եմ ավելի շատ Հեղկոմի այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծեց, որ  անձնական վրեժխնդրության միտումները և մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար. «Մի պետության համար, որի գլխավոր մարտահրավերը Արցախն է,  նեոբոլշևիզմի կառուցումը կարող է կործանարար լինել»,-հավելեց  նա:

Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ հարցաքննության կանչելուն և կալանավորելու միջնորդություն ներկայացնելուն, ԱԺ փոխնախագահն ասաց, որ իրավական հարցերին երբեք գնահատականներ չի տվել և փորձել է չշտապել. «Բայց ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք»:

Էդուրադ Շարմազանովը զարմացած է. «Եթե 2-րդ նախագահը արտերկրից վերադառնում է և կամովի ներկայանում է ՀՔԾ, ապա կալանավորելու միջնորդություն ներկայացնելու տրամաբանությունը ո՞րն է,-ասաց նա և հավելեց,-մենք անվտանգության արտաքին մարտահրավեր ունեցող երկիր ենք չէ՞, բա այդ դեպքում նեոբոլշևիկյան և «ինձնից առաջ բոլորը հանցագործ են» տրամաբանությամբ ո՞ւր ենք հասնելու: Սա շատ վտանգավոր է: Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնել: Սա բոլորիս համար կարող է կործանարար լինել»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ