24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր գնացել բոլորովին այլ ակնկալիքով։ Նա մտածում էր, որ Եվրոպան կավելացնի  Հայաստանին տրամադրվող հատկացումը, բայց դա տեղի չունեցավ եւ չէր կարող տեղի ունենալ, որովհետև թավշյա հեղափոխության փաստը երբեք չի համարվել հատկացումն ավելացնելու հիմք։ Կոպիտ ասած, Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի,որքան էլ այն գեղեցիկ լինի եւ որքան էլ նոր իշխանությունները պատկերացնեն, որ իրենք ավելի լավն են իրենց օրինավորությամբ եւ չկոռումպացվածությամբ» – Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև ծավալված հեռակա բանավեճին։

Սաֆարյանի խոսքով, Սվիտալսկին հայտարարել է այն բանաձևը, որը գործարկել էր ոչ թե նախկին իշխանությունների պատճառով, այլ որովհետև դա ԵՄ քաղաքականության հիմքն է, խոսքը ավելին ավելիի դիմաց քաղաքականության մասին է։

«Եթե Հայաստանը ավելի հավակնոտ նպատակներ է դնում, քան դրանք սահմանված եմ ՀՀ-ԵՄ համաձայնագրով, Եվրոպան պատրաստ է դրանք քննարկել, բայց Հայաստանը արդեն իր հնարավորությունները սահմանել է եւ դա տեղ է գտել վարչապետ Փաշինյանի ծրագրում եւ նա հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հարցում որեւէ բան չի փոխվել»  – նշում է քաղաքագետը։

Ըստ Սաֆարյանի, նախկին իշխանությունների պարագայում կանխատեսելիությունը ավելի մեծ էր, թեեւ նրանք էլ էին Եվրոպայից ավելի շատ ուզում, բայց պատրաստ չէին ավելին անել, մինչդեռ գործող իշխանությունները կարող են անել շատ, բայց դեռ այդ շատը չարած, ուզում են ավելի շատ։

«ԵՄ-ի «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության համար կապ չունի Սերժ Սարգսյանն է, Պողոս Պողոսյանն է, դա նրա մոտեցումն է Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ։ Նույնը առաջարկվել է Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին։ Ասվել է, ուզում եք լիակատար եվրոպականացում, կտրամադրվի այդ ծավալի աջակցություն, ուզում եք արդիականացում, ինչպես Հայաստանի դեպքում է, կտրամադրվի այդ ծավալի աջակցություն, ընդհանրապես չեք ուզում, չի տրամադրվի ոչինչ, ինչպես Ադրբեջանի դեպքում է։ Հետեւաբար, այդ «ավելին ավելիի դիմաց» – ը որեւէ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված չէ, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է այնքան, մեր ժամանակ պետք է լինի այսքան»  – նկատում է Ստյոպա Սաֆարյանը, հավելելով, որ եվրոպական աջակցությունը սահմանվել է Հայաստանի կարիքներից ելնելով ։

Քաղաքագետը ուրախալի է համարել, որ այս «փոխհրաձգությունից» հետո, երբ ԵՄ-ն կրկին բացատրեց, թե որն է խաղի կանոնը, վարչապետի գրասենյակն ասաց, որ կներկայացնի ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումների գաղափարներ։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ