08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանաձորի քաղաքապետի թեկնածուները փոփոխություններ են ակնկալում

Կարեն Թումանյան

Վանաձորի քաղաքապետի թեկնածու անկուսակցական, “Պոպուլեքս” ՍՊԸ տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը դեռեւս ոչ մի ընտրախախտման մասին չի լսել, տեղեկանալու դեպքում տեղյակ կպահի ընտրական հանձնաժողովին:  Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է եւ  վստահ է, որ ճիշտ ընտրություն է կատարել: Իսկ եթե ինքն ընտրվի քաղաքապետ, ապա առաջինը շնորհակալություն կհայտնի հանրությանը՝ կամք դրսեւորելու համար:

Henaran.am-ի հարցին,  թե առաջադրված հինգ թեկնածուներից ում է իր ամենաուժեղ մրցակիցը համարում, Թումանյանն ասաց. “Բոլոր հինգ թեկնածուների հնարավորությունները հավասարաչափ եմ գնահատում”;

Տիգրան Գրիգորյան

Տիգրան Գրիգորյան

“Ես գիտակցում եմ, որ քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի եւ այդ բեռի տակ մտնելը պատասխանատվության հետ է կապված, այնումանեյնիվ ես ինձ արժանի եմ համարում այդ պատասխանատվությունը կրելու համար, եւ վանաձորիցների համապատասխան վստահության դեպքում ես արդարացնելու եմ բոլորի վստահությունը”,-իր հերթին  Henaran.am-ի հետ զրույցում ասել է  Վանաձորի համայնքի ղեկավարի մեկ այլ  թեկնածու Տիգրան Գիգորյանը: Ըստ թեկնածուի, բոլորս Հայաստանում ենք ապրում, եւ գիտենք, որ  բազմաթիվ թերություններ կան:

“Ամեն քայլափոխի ենք ակնառու լինում նման թերությունների, բայց պետք է աշխատենք, որ մեր ամեն ընտրության հետ ընտրական համակարգը կայանա”,-ասաց նա:

Տիգրան Գրիգորյանը օրվա ընթացքում նկատել է Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների խախատումներ. մասնավորապես տեղամասային ընտրական կենտրոնների մերձակայքում քարոզչություն, մեքենաների հոսք,բայց ռեալ փաստեր դեռ չկան: Փաստերի դեպքում թեկնածուն եւ նրա թիմը հանդես կգան հայտարարությամբ:

Տիգրան Գրիգորյանի լուսանկարը՝ Aravot.am-ի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ