28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետի հյուրն էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:

                Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը եւ համապատասխանեցումը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարեւորել է մարտի 11-ին Երեւանում հայ-սերբական գործարար համաժողովի անցկացումը, որը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ:

                Սերբիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել հնարավորինս լավագույն հարաբերություններ: Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը եւ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարեւորել է համապատասխան իրավական դաշտի ձեւավորումը եւ նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի վարչապետը  տեղեկացրել է Սերբիայի արտգործնախարարին, որ մեր երկիրը որդեգրել է “բաց երկնքի” քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երեւան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար:

Պարոն Մրկիչը ողջունել է այդ գաղափարը՝ ընդգծելով, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը եւ ներդրումների խրախուսումը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ