28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“ԱԻՆ-911” գեղարվեստական նոր հեռուստաֆիլմաշար՝ Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը հավատարիմ է իր խոստմանը եւ շարունակում է հեռուստադիտողներին ներկայանալ տեղական արտադրության կարճ ֆիլմաշարերով:

“Հատուկ բաժին”, “Մեր գյուղը”, “Շտապօգնություն 3D” հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել “ԱԻՆ-911”-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր՝ 22:00-ին:

Նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաեւ ղեկավար անձնակազմի եւ ընդհանուր առմամբ ողջ անձնակազմի) աշխատանքի բարդ ու ծանր բնույթը:

Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ աշխատակիցների ապրումներին եւ վերապրումներին, անձնական հոգեբանական խնդիրներին, ինչպես նաեւ միջանձնային հարաբերություններին:

Ընդհանուր առմամբ, փորձ է արվել ցույց տալու Արտակարգ իրավիճակների նախարարության ողջ համակարգի մանրամասնությունները, հանդիսատեսին ամենաշատը հետաքրքրող պահերը եւ, ամենակարեւորը, ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներով փորձ է արվում ցույց տալ այդ մարդկանց անձնվեր եւ հերոսական արարքները, նվիրվածությունն իրենց աշխատանքին եւ մարդկային բարձր հատկանիշները:

Ֆիլմաշարում բարձրացվում է նաեւ սոցիալական խնդիր, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատանքային ոլորտ: Ցույց է տրվում այն իրականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են աշխատունակ լինել, այլեւ ավելին՝ կարող են փրկել: (ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համազգեստների վրա գրվում է ՓՐԿԱՐԱՐ):

Սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե´ դերասանների եւ թե´ նկարահանող խմբի անվտանգությունը:

Ֆիլմաշարն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 10-ից՝ երկուշաբթիից հինգշաբթի 22:00-ին:

Ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներն են

Անի Երանյան
Սուրեն Թումասյան
Սուրեն Փահլեւանյան
Համլետ Համբարձումյան
Անդրանիկ Ղազարյան

Արփինե Իսրայելյան

Ֆիլմի ռեժիսոր՝ Ելենա Արշակյան,

Սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյանը

 

Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

 

 

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ