24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բրյուսել մեկնելը ճիշտ էր. Շավարշ Քոչարյան

«Հայաստանը որեւէ տեղ չի գնում՝  իր տեղում է գտնվում, այլ բան է,  որ մենք պատրատս ենք համագործակցել բոլոր ուղություններով, այդ թվում,   նաեւ Եվրոպայի հետ», այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրքւյցում հայտարարել է փոխարտգործնախարար շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականի հստակեցման մասին հարցին:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ, առաջնահերթությունը արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանին է տրվելու, թե Արեւմուտքին, Շավարշ Քոչարյանն ասել է. «Առաջնահերթությունը պրոհայկական է,  ամեն պետություն ելնում  է իր սեփական շահերից, եւ դրանից ելնելով,  կառուցում է իր դիրքորոշումը ուժային կենտրոնների հետ»:

Փոխարտգործնախարարն ասաց, որ այլ պետությունների հարաբերությունները մշտապես կառուցվում են շահերի համընկմնա հիման վրա եւ այս առումով պետք չի սպասել ավելին:  Ըստ նրա, ՀՀ արտաքին քաղաքականությունը պարզ է եւ հստակ՝  ոչ պրոռուսական է, ոչ պրոարեւմտյան: Քոչարյանը շեշտեց, որ այս կամ այն ուղղությամբ հարաբերությւոնների  խորացումը չի կարող լինել մյուսների հաշվին: 

Շավարշ Քոչարյանը նաեւ նկատեց, որ այս շրջանում ՀՀ նկատմամաբ ուշադրությունը ավելացել է բոլոր ուղղություններով: Խոսելով վարչապետ Փաշինյանի  Բրյուսել կատարած այցի մասին , փոխարտգործնախարարն ասաց. «Փաստ է,  որ նա մեկնել է եւ կարծում եմ դա ճիշտ է»:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորհուրդ էր տվել կառավարությանը՝ չմեկնել Բրյուսել, եթե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում Հայաստանի հետաքրքրության հարցերի կապակցությամբ սուր ձեւակերպումներ տեղ գտնեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ