02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Դուք մեր երջանկության, հաղթանակների, մեր սիրո ու զավակների հայրենատիրության դաստիարակության աղբյուրն եք՛՛

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը հայոց մայրերին, տիկնանց և դուստրերին 

Թանկագին մայրե՛ր, ազնվագույն տիկնա՛յք և հայոց դուստրե՛ր, Ձեր սքանչելի գեղեցկությամբ է գարունը բացվում հայոց աշխարհում:

Դուք մեր երջանկության, հաղթանակների, մեր սիրո ու զավակների հայրենատիրության դաստիարակության այն աղբյուրն եք, որոնց ակունքները գալիս են ՛՛Սասնա ծռեր՛՛ էպոսի իմաստուն Ծովինարից, մեր պատմության համառ ու աննահանջ թագուհի Փառանձեմից, հայրենիքի ու իր ամուսնու կողքին կանգնած, որպես զինվոր ու սիրող կին Սոսե մայրիկից, Վազգեն սպարապետի մայր Գրետա մայրիկի անսպառ համբերությունից, արցախյան հերոսամարտին մասնակցած ազնվագույն կանանցից:  Մենք ապահովել և պաշտպանելու ենք հայոց երկնքի խաղաղությունը, որի թիկունքում ձեր անսպառ սերն է ու ազգային նվիրվածությունը:  

Մենք՝ ՛՛Հայոց Արծիվներս՛՛, խորապես գնահատելով ձեր անհրաժեշտ ներկայութունը մեր կյանքում, իրականության մեջ, ջերմորեն շնորհավորում ենք ձեր Մարտի 8-ը՝ ձեր արժանի մեծարմանը նվիրված միամսյակը՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ լույս ու ջերմություն ձեր ավանդական օջախներին, երկարակեցություն և ձեր ափի մեջ անընդհատ հզորացող հայոց պետականության անսասան ճակատագրի պաշտպանություն:

Խորին հարգանքով՝ ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական  շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ