08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը հրավեր է ուղարկել

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը ստացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հանդիպման հրավեր. ՛՛Ես ստացել եմ հրավեր ձևավորելու պատվիրակություն՛՛:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ այդ հանդիպմանը: Լևոն Զուրաբյանը չի բացառում Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպումը: ՛՛Հանդիպման գլխավոր նպատակի մասին խոսվել է Ազատության հրապարակում Մարտի 1-ի հանրահավաքում, բայց բնականաբար  չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ՛՛: 

Զուրաբյանի խոսքով՝ իշխանափոխության հարցը դրված է իրենց օրակարգում եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դրան ուղղված  առաջին օժանդակ քայլն է: ՛՛Սրանից ավելի գործնական չի լինի, և ամեն ինչ որ արվելու է, արվելու է ժողովրդի զանգվածներով, կաբինետային հանդիպումներով ոչինչ չի փոխվի՛՛:

Ընդդիմություն կդառնա՞ ԲՀԿ-ն, ի վերջո: ՛՛Իմ պատկերացումներով՝ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է: Շատ պարզ սկզբունք կա՝ ով իշխանություն չէ, իշխանության լծակ չունի, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն՝ անկախ նրանից, թե իրեն ինչպես կկոչի՛՛:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն չի ուզում իրեն ընդդիմություն կոչել, Զուրաբյանն արձագանքեց՝ այդ հարցով պետք է ԲՀԿ-ին դիմել: ՛՛Մեզ համար կարևոր են իրենց գործողությունները, համագործակցության գործողությունները մեզ լրիվ բավարարում են, երբ մեզ նետած ցանկացած մարտահրավերի ժամանակ իրենք աջակցում են, մեզ համար դա արդեն լրիվ բավարար է՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ