27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լիբանանյան մամուլի անդրադարձը` լիբանանահայ երիտասարդության բողոքի ցույցի կապակցությամբ

Լիբանանյան մամուլը շարունակում է լայնորեն լուսաբանել սեպտեմբերի 6-ին Բեյրութում հայկական կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական մասնաճյուղերի հարյուրավոր ներկայացուցիչների կողմից Լիբանանում Հունգարիայի դեսպանության շենքի առջև կազմակերպված բողոքի ցույցը` ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարա- ադրբեջանական գործարքի արդյունքում
ազատ արձակելու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու կապակցությամբ:

Մանսավորապես “ԴԻԱՐ” օրաթերթը նշում է, որ երեք հայ կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական թևերը հինգշաբթի`  սեպտեմբերի 6-ի առավոտյան, հավաքվել էին Սանայե թաղամասում գտնվող Հունգարիայի դեսպանատան առջև` բողոքելու ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանից Հունգարիա արտահանձնելու որոշման դեմ:

Օրաթերթն անդրադարձել է 2004թ. Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ազերի սպա Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մանրամասներին: Նշվել է, որ ցմահ բանտարկության փոխարեն Սաֆարովին Ադրբեջանում նախագահական ներում են շնորհել: Ընդգծվել է, որ որ լիբանանահայ երիտասարդներն ու ուսանողները բարձրացրել
են հունգարա-ադրբեջանական գործարքը եւ Հունգարիայի կառավարությանը դատապարտող պաստառներ ու ցուցատախտակներ` “դուք խրախուսում եք Ադրբեջանին իր քաղաքացիների շրջանում սերմանելու ատելություն հայերի հանդեպ”, “դուք դառնում եք գործընկեր կատարված հանցագործության հարցում” կարգախոսներով:

“Դիար”-ը եզրափակում է, որ քաղաքական կուսակցությունների եւ երիրտասարդական միությունների ղեկավարները Լիբանանում Հունգարիայի դեսպանին հանձնել են բողոքի նամակներ:

“ՆԱՀԱՐ”
Օրաթերթը իր երեկոյան համարում նշել է, որ հայ քաղաքական կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական թևերը Հունգարիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցույց էին կազմակերրպել` ի բողոք Հունգարիայի կողմից Սաֆարովին արտահանձնելուն եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելուն: Նշվում է նաեւ, որ երիտասարդները ցույցի ժամանակ հանդես են եկել ելույթով, ապա բողոքի նամակ հանձնել Հունգարրայի դեսպանության հյուպատոսին: Օրաթերթն անդրադառնում է Սաֆարովի գործած հանցավոր արարքին:

“ՍԱՖԻՐ”

“Սաֆիր” օրաթերթը իր լրատվությունը  խորագրել է հետեւյալ կերպ. “Գլխին հասած կացնի հարվածը”: Օրաթերթը անդրադառնում է հայ երիտասարդության եւ ուսանողության կատարած խաղաղ ցույցին եւ ներկայացնում է մանրամասներ ազերի սպա Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու մանրամասներին: Հոդվածում նշվում է, որ ցույցը ուղղված էր Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ:

“Սաֆիր”-ը նշում է, որ հայ երիտասարդներն ու ուսանողները խստորեն դատապարտել են Հունգարիայի այդ որոշումը, ինչպես նաեւ Ադրբեջանին` Սաֆարովին ոչ միայն ներում շնորհելու, այլեւ զինվուորական աստիճանը բարձրացնելու եւ ազգային հերոս հռչակելու արարքը: Օրաթերթը նշել է նաեւ, որ քաղաքական կուսակցությունների եւ երիրտասարդական միությունների ղեկավարները Լիբանանում Հունգարիայի դեսպանին հանձնել են բողոքի նամակներ, որտեղ ընդգծված է, որ Հունգարիայի այդ որոշումը Կովկասում կարող է կտրուկ բարձրացնել լարվածությունը:

“ՄՈՒՍԹԱՔԲԱԼ”

“Մուսթաքբալ” օրաթերթը եւս հրապարակել է նույնաբովանդակ լրատվություն, ուր շեշտել է, որ Հունգարիայի դեսպանատան առջեւ հայ քաղաքական երեք կուսակցությունների երիտասարդները եւ ուսանողները բողոքի խաղաղ ցույց են անցկացրել եւ դատապարտել են Հունգարիայի իշխանությունների որոշումը, որը խրախուսում է հայության նկատմամբ ադրբեջանցիների ատելությունը եւ դիտարկվում է որպես միջազգային օրենքների կոպիտ խախտում:

” THE  DAILY STAR”

” THE DAILY STAR” օրաթերթը եւս անդրադարձել է հայ երիտասարդության եւ ուսանողության ցույցին, Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու արարքին: Օրաթերթը նշում է, որ Հունգարիան Սաֆարովին արտահանձվել է Ադրբեջան, ուր Ադրբեջանի իշխանությունները նրան ներում են շնորհել, բարձրացրել նրա զինվորական աստիճանը, բնակարան եւ նյութական պարգևատրում տրամադրել:

Լրատվության մեջ նշված է նաեւ հայ ուսանողների եւ երիտասարդների հնչեցված կարգախոսները, ինչպես նաեւ նրանց եւ հայ քաղաքական կուսակցութիւնների ղեկավարների կողմից հունգարական կողմին բողոքի նամակների հանձնման փաստը : ” THE DAILY STAR”-ը համառոտ անդրադարձ է կատարում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ