Ինչու առանց Քոչարյանի /վիդեո/
”Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը ցույց է տալիս, որ նա ունի քաղաքականություն վերադառնալու ցանկություն: Եթե նա լուրջ մտահոգություններ է տեսնում երկրի զարգացման ուղղությունների հետ կապված, նա կարող է հանդիպել ու իր մտահոգությունները հայտնել Սերժ Սարգսյանին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանին մտահոգում է այն, որ այս ամենի ֆոնին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթում չանդրադարձավ երկրորդ նախագահին: ”Ես տեսա, որ Տեր-Պետրոսյանը շրջանցեց Ռոբերտ Քոչարյանի թեմատիկան, ինչը նա երբեք չէր անում, մանավանդ հիմա, երբ նկատելի է Ռոբերտ Քոչարյանի երևույթը: Ինձ համար դա բացահայտ էր ու մտահոգիչ”,-նկատեց նա:
Հարցին, թե ինչու ՀԱԿ առաջնորդը չանդրադարձավ երկրորդ նախագահին, Սաֆարյանը պատասխանեց. ”Պայմանավորվածությունների պատճառով. միգուցե ”Բարգավաճ Հայաստանն” էր խնդրել նրան չանդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի գործոնին, գուցե ինքն է որոշել, որպեսզի ԲՀԿ-ին չխրտնացնի կամ ԲՀԿ-ի մի մասին, չգիտեմ` քաղաքական հաշվարիկ է պրագմատիկ դաշտում”:
Զրույցի մանրամասները` տեսանյութում: