25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դրանք զենք էին վաճա­ռում Հոկտեմբերի 27-ի ոճրա­գործներին. Առավոտ

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին աոաջարկում են դաոնալ ԵԿՄ նա­խագահ:

թերթի հետ զրույցում հարցին  Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եդիազարյանը, ասում Է՝ ԵԿՄ-ն պատվազրկված Է, եւ պետք Է անունը փոխել, Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանն Էլ ասում Է՝ «չկռված տղուն» ուզում են բերել ԵԿՄ նախագահ, ի՞նչ կասի այս մասին, Արամ Մարզպանը պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց մո­տեցումներով եղբորս՝ Վազգեն Սարգսյանի առումով շատ հեռու չեն Նաիրի Հռւնանյանի մոտեցումներից:  

Էդքան կամքի ուժկամ էդքան ռիսկ չեն ունեցել դա բարձրաձայն արտահայտելու, բայց բամբասկոտությամբ, տար­բեր գեհենի աոաքյալների տա­րածելով՝ այդ գործընթացն արել են, ինչին ես լավ տեղյակ եմ: Վազգենը շատ լուրջ պետական քաղաքական գործիչ է, ու իրե­նից պիտի լինեն դժգոհողներ, բացարձակ այնպես չի, որ ինքը քննադատության ենթակա չի»:

Թերթը ճշտեց՝ այսինրն՝ Կոռնիձորի Արոն կամ Մանվել Եղիազարյանն այն թեւից են, որ դժգո՞հ են եղել Վազգեն Սարգսյանից, դրա՞ համար չեն ուզում Դուք լինեք ԵԿՄ նախագահ, Արամ Սարգսյանը պատասխա­նեց. «ես անուններ չեմ տալիս: Պետք չի նույ­նացնել երկիրն ու անհատը, ԵԿՄ-ն ու անհատը, պետք չի անհատի թերությունները վերագրել մի ամբողջ կաոույցի կամ այդ անհատի առավելություննե­րը բերել տարածել մի ամբողջ կուսակցության վրա: Կարելի է քննադատել, ես դեմ չեմ, բայց երբ որ քննադատում են մարդիկ, ովքեր քաղաքական կյանքում չկան,ովքեր քաղաքական խն­դիրներ փորձել են լուծել զենքի ուժով՝ լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, այդ մոտեցում­ներն ինձ համար անընդունելի են: երկրորդը՝ մարդիկ այս երկ­րի կայացման, այս պետության ձեւավորման գործում իրենց վաստակով շատ-շատ հեոու են այն ներդրումից, ինչ ունեցել է Վազգեն Սարգսյանը:

Պիտի մարդը մի քիչ նայի սեփական երկրի հերոսին, սեփական երկրի կա­թողիկոսին, սեփական երկրի բանակին, սպային վարկաբեկելով՝ ինքը ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում, ո՞վ է շահագրգռված դրանում, այդ մարդիկ պատկերացնո՞ւմ են, թե խրամատում նստած զինվորը էդ իրենց տա­րածածից հետո, որ այս հերոսը հերոս չի, որ գեներալը միայն տուշոնկա գողացող է, որ սպան սեփական ընտանիքի խնդիր է լուծում, որ կաթողիկոսը կեղծ է, այս զինվորը ո՞ւմ համար է կռվե­լու, ո՞ւմ է ձեռնտու, որ էդ զինվորը չկռվի, ո՞ւմ է ձեռնտու, որ այդ զինվորը արժեք չունենա, ո՞վ են այդ մարդիկ, ովքեր իրենց լե­գենդ են համարում ու ինքնաառաջադրվում են, արդյո՞ք էն մարդիկ չեն, որ զենք էին վաճա­ռում Հոկտեմբերի 27-ի ոճրա­գործներին, էդ մարդիկ ընդհան­րապես ամոթ ունենալու դեպքում չպիտի խոսեն, ավելին՝ ելույթներ ունենան»:

Թերթը հետւսբրբրվեց’ Դուբ ունե՞ք որեւէ մեխանիզմ, որ այն մարդիկ, որոնք հեղինակազրկ­ված են, այլեւս չմտնեն Երկրապահ կամավորական միություն, որ կառույցը թարմացվի, եւ նախ­կին սխալները չլինեն, նա պա­տասխանեց.

«Ես պոլիտեխնիկա­կան ինստիտուտն եմ ավարտել, ինձ համար կգ-ն ունի չափանիշ, որ այսքանը մեկ կիլոգրամ Է, իսկ հեղինակազրկված կամ ոչ հեղի­նակազրկված լինելու չափանիշ, Էտալոն գոյություն չունի: Մար­դիկ, ում մեր ժողովուրդը համա­րում էր հեղինակազրկված ու մերժում էր հայհոյելով՝ 10 տարի հետո պարելով ընդունեց էդ մար­դուն ու խնդրում էր, որ էդ մար­դը փրկի իրեն, ու այդ դեպքերը միակը չեն: Խոսքը միայն առաջին նախագահին չի վերաբերում, նաեւ Սամվել Բաբայանին եւ շատերին, այս գործընթացը կարող է շարունակվել:

Եթե որեւէ մեկին այսօր հանրությունը հա­մարում է հեղինակազրկված, պարտադիր չի, որ վաղն էլ նույ­նը համարի: Իհարկե, այսօրն ու­նի իր այսօրվա պահանջը, եւ եթե մարդիկ ուզում են ունենալ նոր կառույց՝ այսօրվա ժամանա­կին համապատասխան, պիտի փորձեն իրար հետ լեզու գտնել: եթե փորձեն մեղադրել իրար՝ այ, դու հեղինակազրկված ես, էս ես արել, էն ես արել, նորից իրար գլխի չեն հավաքվի, էլի կլինեն տարանջատ կառույցներ, ինչն այդքան 11 լավ չի, բայց այդ տարանջատ կառույցներով իրենք թուլացնում են իրենց: Դա պիտի երկրապահի իմ ախպեր­ները հասկանան կամ «Ազատամարտիկների դաշինքը», կամ մնացած կառույցները:

Երբ որ իրենք մի տեղ են, այդ դեպքում իրենք երկրի թե՛ քաղաքական կյանքում, թե’ արտաքին քաղա­քական կյանքում, թե’ պատե­րազմի աոումով դաոնում են գոր­ծոն, եւ այդ գործոնը հարգվում է միանշանակ հանրության կող­մից, որովհետեւ էդ գործոնը գոր­ծում է կյանքի ու մահվան գծի վրա»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ