26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման խոչընդոտներ չկան. Արմեն Աշոտյան

«Այս պահի դրությամբ,  իմ ունեցած տեղեկություններով, վավերացման հետ կապված որեւէ եվրոպական երկրում խոչընդոտներ չունենք: Մենք չունեինք մինչեւ իշխանափոխությունը, իշխանափոխությունից հետո էլ վավերացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ստանալ քաղաքական օրակարգում առաջնահերթությունների վերադասավորման եւ Հայաստանի  նկատամամբ առավել մեծ ուշադրության    հետեւանքով»,-անդրադառնալով ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  վավերացմանը ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Եվրանեսթ ԽՎ 7-րդ նստաշրջանի աշխատանքներից ՀՀ ԱԺ պատվիրակությունը վերադարձել է կարեւոր ձեռքբերմամբ: Վեհաժողովի լիագումար նիստին 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է  Հայկաստանի ներկայացրած  բանաձեւը, որը վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն արագացնելու խնդրին: Բանաձեւի հեղինակը պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն է:

Նրա խոսքով, այս փուլում արդեն կարեւոր է, որպեսզի համաձայնագրի իրականացման ներպետական աշխատանքները տեսանելի լինեն:  Ըստ Աշոտյանի,  խորհրդարանական ուժերը որքան էլ տարված լինեն ներքաղաքական խնդիրներով , մինչեւ արտահերթ ընտրություններն ընկած մեկ տարի ժամանակահատվածը  պետք է օգտագործեն:

«Անկախ իրենց քաղաքական դիրքավորումից կառավարության հետ տարվող աշխատանքներում խորհրդարանական բոլոր ուժերը այս շեշտադրումը եպտք է անեն, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ օրակարգեր պահել՝ չմոռանալով նաեւ մեր միջզգային պարտավորությունների մասի»,-նշել է Աշոտյանը՝ հիշեցնելով, որ Համաձայնագրի 80 տոկոսն անցումային դրույթների տեսքով արդեն իսկ ուժի մեջ է մտել:

Արմեն Աշոտյանը շեշտել է խորհրդարանական դիվանագիտության եւ ԱԳՆ ջանքերի համադրման կարեւորությունը: Նա ասել է, որ որոշ եվրոպական երկրներում, ինչպես օրինակ, Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում վավերացման գործընթացը բարդ բյուրոկրատական պրոցես է:  «Ժամանակատար է,  ծախսատար է,  բայց մենք պետք է փորձենք ԱԳՆ հետ միասին այդ աշխատանքը առաջ տանել, մեր հարվածային ուժը դեսպանատներեն են, մեր աջակցությունը քաղաքական է»,-ասել է Աշոտյանը եւ հավելել, որ համաձայնագրի այս օրերի  վավերացումները ցույց են տալիս, որ տեղերում դեսպանները լավ են աշխատել:

Նշենք, որ ՀՀ –ԵՄ համաձայնագիրն այս ընթացքում միաձայն քվեարկությամբ վավերացրին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը, Լեհաստանի Սենատը,  Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը։ Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Մերծբալթյան երկրները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ