Աշոտյանին դրվատեցին
Եվրանեսթ ԽՎ պատվիրակության անդամներն այսօր դրվատանքի խոսքեր են շռայլել պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հասցեին: Ամփոփելով վեհաժողովի աշխատանքները ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասել է, թե պատվիրակության ղեկավար Աշոտյանը համեստություն է անում:
Խոսելով ԽՎ լիագումար նիստին նրա ունեցած ելույթից, ՀՅԴ-ական պատգամավորն նշել է. «Հունիսի 25-ին նրա ելույթն այնքան զորեղ էր, որ փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների ճանապարհը»:
Իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանի գնահատմամբ էլ, այս նստաշրջանին Ադրբեջանի հետ լարվածություն չի եղել պատվիրակության ղեկավարի շնորհիվ. «Մեր պատվիրակությունը ունեցավ հաջողություն այս նիստի ընթացքում»:
Պատվիրակության «Ելք»-ական անդամ Հայկ Կոնջորյանն էլ թավշյա հեղափոխության արձագանքներից է խոսել, նշել է, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը եվրոպական գործընկերների մոտ էական բարելավվել: «Տարբեր հանդիպումների ժամանակ պաշտոնյաները հույս էին հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա իշխանափոխությունը բացառիկ շանս է, որ Հայաստանի զարգացման ընթացքում գրանցենք նոր հաջողություններ»,- ասել է նա: