28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Չհայհոյել, չաղմկել, չղզղնել …

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսյանը Ֆեյսբուքի իր պատին գրել է. 

“Այսօրվանից սկսվեց Մեծ Պահքի շրջանը, գուցե, ոմանք մտածում են, թե սա քաղաքականության հետ կապ չունի, իրավունք ունեն մտածել, քանի որ ցանկացած միտք ապրելու եւ գոյություն ունենալու իրավունք ունի, բայց իմ մտքերն այլ ընթացք ունեն…..:

ՄԵԾ ՊԱՀՔԻ շրջանն առաջին հերթին ոչ թե ստամոքսի եւ սնունդին է առնչվում, այլ՝ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԻՆ, եւ ամեն մարդ ինքն է իր համար որոշում ինչպես ապրել այս շրջանը, ինչպես պահպանել պատվիրանները եւ ինչպես մարդանալ դեպի աստված գնալով: Հուսամ, իրավունք ունեմ հորդորել մեր քաղաքական գործիչներին, քաղաքականության մասին գրողներին եւ մտածողներին, այս օրերին գոնե մի քիչ փոխել մտքերի ընթացքը, մի քիչ ավելի դրական լիցքեր հաղորդել եւ ակնկալել, մի քիչ ավելի բարի լինել, մարդկանց չփորձել տանել անիմաստ թոհուբոհի, մարդկանց զուր չհանել փողոցները եւ չխաղալ մեր հասարակության նյարդերի հետ, գտնել կամք եւ ցանկություն՝ չհայհոյելու, չաղմկելու, չղզղնելու:

Հասկանում եմ, գարուն է, եւ բնությունը եւ մարդիկ հենց այս շրջանում են կենդանության նշաններ ցույց տալիս, բայց գոնե այսուհետ փորձենք մեր գարունները չքաղաքականացնել: Կարծում եմ, ով ուզում է հասկանալ, կհասկանա, ով կարող է փոխվել, կփոխվի…:

Երանի նրանց, ովքեր լսում են եւ ընկալում, երանի նրանց, ում հոգիներում կա ԼՈՒՅՍԸ եւ ում համար տաճար տանող ճանապարհը միակ ճիշտ ճանապարհն է”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ