13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններին հրահանգեց օգնել քաղաքացիներին

Մարտի 1-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն և աշխատանքային խորհրդակցություն ացկացրեց ղեկավարության ու ստորաբաժանումների պատասխանատուների հետ:

Մինչ այդ, ծանոթանալով տեսանկարահանման միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններից պահանջեց առավելագույն սկզբունքայնություն` երթևեկության վերահսկման գործում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության կարգավորման, դպրոցամերձ տարածքներում և կանգառներում ծառայության ուժեղացման, փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների համակարգի թարմացման ու ամբողջացման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խորացման և մի շարք այլ հարցեր:

Ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ տվեց աշխատանքում իրենց տրանսպորտն օգտագործող գյուղացիների հանդեպ հատուկ վերաբերմունքի, շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկը վերահսկելու, մեքենաների կայանման կանոնների պահպանումը խստացնելու վերաբերյալ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով տարիներ շարունակ օրինական կերպով չփաստաթղթավորված տրանսպորտային միջոցների ցավոտ հիմնախնդրին՝ հրահանգեց այդ հարցում օգնել քաղաքացիներին և նրանց ազատել ավելորդ քաշքշուկներից:

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը եղավ ճանապարհային երթևեկության տեսադիտարկման կենտրոնում, ծանոթացավ աշխատանքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց դիտարկումն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ