22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրծքագեղձի մամոգրաֆիան վնասում է կանանց առողջությանը

Մամոգրաֆիան, որը կոչված է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, իրականում անվնաս չէ: Ինչպես պարզել են փորձերը, այն կարող է մեծացնել քաղցկեղի հավանականությունը երիտասարդ կանանց մոտ:

Մասնագետները վստահ են` ճառագայթումը կործանիչ ազդեցություն է ունենում այն կանանց վրա, ովքեր ունեն “BRCA1” կամ “BRCA2” մուտացիայի ենթարկված գեներ, ինչը հավանականությունն ավելացնում է 5 անգամ: Այդ խմբի կանանց, ովքեր 30 տարեկանից ցածր են, առաջարկել են մագնիսա-ռեզոնանսային պատկերում անցնել:

Իհարկե, 50-ից բարձր կանանց համար մամոգրաֆիան, առանց որեւէ անոմալիաների, գերազանց աշխատում է: Ինչ վերաբերում է ռիսկային խմբի  կանանց, ապա մուտացիայի առկայությունը կարող է նրանց զգայուն դարձնել ճառագայթման նկատմամբ, քանի որ այդ դեպքում գործում են գեները, որոնք շտկում են ԴՆԹ-ի շեղումները: Եթե տվյալ գեները տուժեն ճառագայթումից, նրանք չեն կարողանա հարկ եղած դեպքում վերականգնել ԴՆԹ-ն, ինչից էլ քաղցկեղի մեծ հավանականություն է առաջանում:

Ըստ հետազոտության արդյունքի` 20 տարեկանում կրծքագեղձի տարածքը ճառագայթման ենթարկած կանանց մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը 43 տոկոս է եղել: 20 տարեկանից ցածր կանանց մոտ հավանականությունը 62 տոկոս է կազմում: Իսկ ահա 30-ից հետո ճառագայթումն արդեն որեւէ վտանգավոր հետեւանք չի թողնում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ