23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոսկու Վաղարշը սկսել է. Ժողովուրդ

Ըստ “ժողովուրդ”-ի՝ Երեւանի ոսկու շուկայի սեփականա­տեր Վաղարշ Աբրահամյանն օրեր առաջ անձամբ շրջելով ոսկերիչների աշխատասենյակներով, բոլորից պա­հանջել է վճարել տաղավարների ավե­լացված վարձերը՝ պատճառաբանելով, որ ընկերության հարկային պարտավորությունները բարձրացել են եւ այլ ելք չկա: Նախկինում սա նրա փոխարեն անում էին իր աշխատակիցները, որոնց սկսել են շուկայում չենթարկվել: Դրա համար Վաղարշն անձամբ է գործի ան­ցել:

Թեեւ մինչ այդ էլ նա բոլոր ոսկերիչ­ներին առանձին-առանձին կանչել էր իր աշխատասենյակ եւ հորդորել’ տաղա­վարների ավելացված վարձը վճարել բարձրացված գնով: Սակայն դժգո­հող ոսկերիչները թերթի  հետ զրույցում հայտարարեցին, որ առաջի­կայում մտադիր են գործադուլ անել եւ փակել ոսկու շուկայի մուտքը: Նրանք մտադիր չեն տաղավարների համար վճարել 60-100 տոկոսով բարձր գին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ