05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ամենաազդեցիկ եւ ամենավստահելի ուժը Հանրապետականն է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների որակը բարձր է գնահատում է: “Այս ընտրությունները դրական անցան, ժողովրդավարական ընտրություններ էին, աղմկահարույց որեւէ բան տեղի չունեցավ”,-քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն հայտնեց, որ  ՀՀԿ հիմնական թեկնածուները բարձր ցուցանիշներով հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում:  “ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ  նախագահական ընտրություններին ընդառաջ ,  այնուամենայնիվ, ամենաազդեցիկ եւ ամենավստահելի ուժը ՀՀ քաղաքական դաշտում մնում է “Հանրապետական” կուսակցությունը”:

Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ-ն է ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկը Հայաստանում, ի հեճուկս այն փոքրաքանակ ուժերի, որոնք չեն ուզում դա տեսնել: “Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ՀՀԿ-ն է այն խնդիրների լուծողը, որոնք այսօր կան մեր ՏԻՄ-երում”,-նշեց նա:

Ինչ վերաբերվում է ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին, Շարմազանովի խոսքով, 481  համայնքում կայացած ընտրությունների ընթացքում մեկ-երկու համայնքում են խախտումներ նկատվել, ինչը պետք է դիտել համեմատության մեջ :

ԱԺ փոխնախագահը ասաց նաեւ , որ ոստիկանությունն ընտրությունների ընթացքում իրականացրած աշխատանքով ցույց տվեց, որ համահունչ է քայլում իրականացվող բարեփոխումներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ