06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ռինգի արքան”` մտքի արքաներին

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ.

“Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին եւ աշխարհասփյուռ հայությանը` երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու` Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ մեր հերոսները`  Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ՍերգեյՄովսեսյանը եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ապացուցեցին ողջ աշխարհին, որ մենք` հայերս, փայլում ենք մեր տրամաբանությամբ,  խորամտությամբ, մտքի ճկունությամբ, արագ կողմնորոշվելու եւ մտածված գործելու հատկություններով:

Սա հերթական առիթն է հպարտանալու մեր հայ լինելով, նաեւ պարծենալու, որ մեր հայրենիքը` Հայաստանը, շախմատային գերտերություն է: Շախմատի Հայաստանի հավաքականին մաղթում եմ նորանոր հաղթանակներ: Վստահ եմ` այս հաղթարշավը դեռ երկար է շարունակվելու: Իմ անսահման մեծարանքն ու քաջալերանքը ձեզ` մտքի եւ տրամաբանության արքաներիդ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ